2020 – 2021 ուս․ տարվա ամփոփում

2020 թվականի սեպտեմբերի մեկը նման չէր նախորդ տարիների Գիտելիքի օրվան։ Պանդեմիան ստիպեց, որ սովորողները և դասավանդողները տնից աշխատեն։ Կրթահամալիրի հնարավորությունները իհարկե թույլ չտվեցին, որպեսզի ուսումը տուժի։ Բարեբախտաբար կար նաև այն հնարավորությունը, որ կարողացանք այնպես կազմակերպել՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները, ուսուցումը շարունակել ֆիզիկական միջավայրում։ Կարծես նոր էին հունի մեջ ընկել և պատահեց այն, ինչ պատահեց՝ մեծ դժբախտություն երկրիս վրա։ Սկսվեց այդքան սարսափելի քառասունչորսօրյա պատերազմը։ Չէր կարող այդ ամենը իր հետևանքը չթողնել բոլորիս հոգեվիճակի վրա։ Սակայն բոլորիս է հայտնի հայ ժողովրդի կամքի ուժը, համակերպվեցինք նաև այդ ամենի հետ։ Չգիտեմ ինչպես է ճիշտ ասել՝ պատերազմի պատճառով, թե շնորհիվ, կրթահամալիրում հյուրընկալվեցին արցախցի ընտանիքներ։ Իսկ երեխաները ինտեգրվեցին տարբեր դասարաններ, քանի որ ցանկացած իրավիճակում չպիտի տուժի ուսումը։ Այդ ամենը շատ արագ կատարվեց, սովորողները շատ արագ ադապտացվեցին նոր միջավայրին, ձեռք բերեցին ընկերներ։

նշեմ նաև, որ պատերազմի ժամանակ թիկունքը ամուր էր, ցանցեր էինք պատրաստում, կամավորական աշխատանքներին էինք անդամագրվում։ Կրթահամալիրի դպրոցներում իրականացվեց վաճառք-հանգանակություն՝ յուրաքանչյուր սովորող և դասավանդող պատրաստեց այն ինչ կարող էր՝ ուտեստներ, կավից իրեր և այլն, և իրականացվեց վաճառք, որի ամբողջ գումարը փոխանցվեց մեր ամենաուժեղ զինվորներին։

Այս տարի ես դասավանդել եմ 6-րդ դասարանում՝ մաթեմատիկա, և 7-րդ դասարաններում՝ երկրաչափություն և հանրահաշիվ։ Վերոնշյալ առարկաները նորություն էր սովորողների համար։

Ինչպես արդեն հայտնի է կրթահամալիրում չորս ուսումնական շրջաններ կան՝ առաջին ուսումնական շրջանի մասին արդեն գրեցի, երկրորդ ուսումնական շրջանը՝ ձմեռային ճամբարն է, հաշվետվությունը նայեք հղումներում՝ 1, 2, 3“։

Երրորդ ուսումնական շրջանը սկսվում է փետրվարից, մարտ, ապրիլ, մայիս։

Եվ չորրորդ ուսումնական շրջանը սկսվում է ամառային ճամբարով։

2020-2021 ուս տարվա մեջ իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ 1, 2, 3, 4, 5, 6։

2020-2021 ուս տարվա մեջ իրականացրել ենք հետևյալ ճամփորդությունները՝

Բյուրականի աստղադիտարան

Ապարանի ջրամբար

Կենտրոնական բանկ

Գառնի

Գագարին

Լոռի

Բյուրականի աստղադւտարան

Ծաղկունք

Չորրորդ ուսումնական շրջան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, չորրոդ ուսումնական շրջանը արտացոլվում է ամառային ուսումնական ճամբարով։ Իմ ջոկատը՝ մեծամանությամբ 6-2 դասարանի սովորողներն էին։ Մեր ճամբարային առօրյան ընդրկում էր տարբեր գործունեություններ՝ լող, սպորտ, մաթեմատիկա, խաղեր, կավեգործություն և այլն։

Ստորև կներկայացնեմ հղումներ, որտեղ ներկայացված են չորրորդ ուսումնակա շրջանի աշխատանքները։

Մայիսի 31

Հունիսի 1

Հունիսի 2

Հունիսի 3

Հունիսի 4

Երկրորդ շաբաթ