Ճամբարային առաջին օր

Ճամբարային առաջին օրը, ավելի հստակ բոլորս իմացանք մեր ջոկատների մասնակիցներին։

Օրը սկսվեց խեցեգործարանում՝ ընկեր Մովսեսի հետ։ Ճամբարականները պետք է կավից պատրաստեին երկրաչափական պատկերներ։ Յուրաքանչյուրը վերցրեց որաշակի կավ և գործիքներ , և սկսեցին աշխատել։ Երկրաչափական պատկերների ընտրությունը որոշում էին իրեինք։

Անհատական աշխատաժամանկ

Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
Ֆիզկուլտ
Նախագիծ
Նախագիծ
Ընտրութ
Ընտրութ
Ֆիզկուլտ
Տեխնոլ
Նախագիծ
Նախագիծ
Երգ
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
Տեխնոլ
Ընտրութ
Ընտրութ
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ
Պար
Նախագիծ
Նախագիծ
Նախագիծ

Աշխատանքները, որոնք դուրս են ճամբարային օրակարգից՝

Սովորողների բլոգների վերանայում, վերաստուգում,
Ուսումնական երրորդ շրջանի գնահատում, տարեկան գնահատում, ուսումնական տարվա ամփոփում,
Ուսումնական ամառ նախագծի պատրաստում, հրապարակում,
Մաթեմատիկական հունիսյան ֆլեշմոբի խնդիրների կազմում։

Ճամփորդություն դեպի Շիրակի մարզ

ժամկետը՝  7-9․06․2021
Մեկնում՝  հունիսի 7, ժամը՝  09։30
Ժամանում՝ հունիսի 9, ժամը՝ 18։00

Մասնակիցներ՝ 6-2, 6-4 դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Էմմա Այվազյան, Զարինե Փանյան

Երթուղի՝ 

  • մեկնում՝ Երևան- Ապարան- Հառիճավանք-Գյումրի
  • վերադարձ՝ Գյումրի- Մարալիկ- Թալին- Երևան

Այցելվող վայրեր

Նպատակը

Continue reading

ԱՅՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Իրականացման ժամանակահատվածը՝ 
Հունվարի 25 ժամը՝ 09:30- 13:30 (Մայր դպրոցի բակ)
Ճամփորդորթյան երթուղին՝ Մայր դպրոց-Կենտրոնական բանկին կից թանգարան, քայլք  Հանրապետության հրապարակում:

Մասնակիցներ՝ 6,7,8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝    Զարինե Փանյան, Անի Փանյան

Նպատակը՝

  • Կենտրոնական բանկին կից թանգարանում դրամի պատմության ուսումնասիրում
  • Ծանոթություն հին և նոր դրամի հետ
  • Ծոնթություն դրամի այլ միավորներ ի հետ
  • Կեղծ և ոչ կեղծ դրամների տարբերություններ
  • Փողի կառուցվածքի պատմությունը
  • Զրույց ավանդների մասին, ներկայացնում է աշխատակիցը
  • Խնդիրներ ավանդների հետ կապված
  • Զրույց վարկերի մասին
  • Խնդիրներ վարկերի մասին

Նկարագրությունը

09:30`Մեկնում

10:30-12:00` Այց Կենտրոնական բանկին կից թանգարան։

Գիդ- ուղեկցորդի օգնությամբ դրամի պատմության ներկայացում

12:00-13:00` Զբոսանք ՀՀ hրապարակում:

13:00-13:30` Վերադարձ

Անհրաժեշտ պարագաներ՝ Ջուր, Ֆոտոխցիկ

Ճանապարհածախս՝ 500դրամ

Վճարող՝ ծնող

Մայիս ամսվա հաշվետվությունը

Մայիս ամսին ավարտեցինք ծրագրով նախատեսված ուսումնական նյութերի ուսուցումը։

6-րդ դասարան։ Տասնորդական կոտորակներ։

7-րդ դասարանի հանրահաշիվ։ Ուղիղ համեմատականության ֆունկցիա։ Գծային ֆունկցիա։

7-րդ դասարանի երկրաչափություն։

Այս ամիս իրականացրեցինք համագործակցային նախագիծ 6․6 դասարանի սովորողների հետ։ Նախագծի շրջանականերում չափումներ կատարեցինք, և հաշվարկեցինք դպրոցում պատրաստված ուղղանկյունաձև ճանապարհների մակերեսները։

Մայիս ամսին ճամփորդել եմ հետևյալ ուղություններով՝

Գագարին նախագծով այցել ենք Գագարին համայնք, և զբաղվել ենք շրջակա միջավայրի մաքրությամբ։

Տարատարիք սովորողների հետ այցելեցինք Բյուրականի աստղադիտարան դիտումներ իրականացնելու համար։

Եվ եռօրյա ճամփորդություն ունեցանք դեպի Լոռի։

Ամառային ճամբար, առաջին շաբաթ

Ժամկետը՝ Մայիսի 31 – հունիսի 4

Դասարաններ՝ 6.2 դասարան

Հունիսի 1 ժամը՝ 9.20֊10.55 – Խեցեգործություն։ Կավով երկրաչափական պատկերների պատրաստում

Հունիսի 2 ժամը 9.20֊10.55 – ուսումնական խոհանոց

Հունիսի 3- Մաթեմատիկան օտար լեզվով

Հունիսի 4- Քաղաքային թափառումներ, Կենտրոնկան բանկի թանգարան

Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկը

y=kx+b տեսքի ֆունկցիան, որտեղ k-ն և b-ն տրված թվեր են, անվանում են գծային ֆունկցիա:>

y=kx+b ֆունկցիան իմաստ ունի ցանկացած x-ի համար՝ ունենալով x-ի ցանկացած արժեք, բանաձևի օգնությամբ, կարելի է հաշվել y-ի համապատասխան արժեքը: Սա նշանակում է, որ y=kx+b ֆունկցիայի որոշման տիրույթը բոլոր իրական թվերի բազմությունն է: Եթե b=0, ապա ստանում ենք y=kx ուղիղ համեմատականության ֆունկցիան:  Կառուցենք y=4x+3 ֆունկցիայի գրաֆիկը: Նախ կառուցենք y=4x ֆունկցիայի գրաֆիկը: Արդեն գիտենք, որ դա (0;0) կետով անցնող ուղիղ գիծ է: Համեմատելով y=4x+3 և y=4x բանաձևերը՝ նկատում ենք, որ նույն x-ի համար y=4x+3 ֆունկցիայի y-ը 3-ով մեծ է y=4x ֆունկցիայի y-իցՍա նշանակում է, որ եթե (x;y)−ը y=4x ֆունկցիայի գրաֆիկի կետ է, ապա y=4x+3 գծային ֆունկցիայի գրաֆիկի համապատասխան կետը կունենա (x;y+3) տեսքը: Հետևաբար, գրաֆիկը կառուցելու համար կարելի է վարվել հետևյալ կերպ: Տեղափոխենք y=4x ֆունկցիայի գրաֆիկը դեպի վեր 3 միավորով՝ կստանանք y=4x+3 ֆունկցիայի գրաֆիկը: Այսպիսով՝y=kx+b գծային ֆունկցիայի գրաֆիկը ուղիղ գիծ է, որը զուգահեռ է y=kx ֆունկցիայի գրաֆիկին և ստացվում է դրանից զուգահեռ տեղափոխությամբ b միավորով:Նույն կերպ՝ զուգահեռ տեղափոխելով y=4x ֆունկցիայի գրաֆիկը դեպի ներքև 2 միավորով՝ ստանում ենք y=4x−2 ֆունկցիայի գրաֆիկը (տես ներքևի նկարը): 

քք.png

 Նկարի երեք ուղիղները իրար զուգահեռ են և ունեն նույն k=4 գործակիցը: Այդ պատճառով՝y=kx+b գծային ֆունկցիայի k թիվը անվանում են անկյունային գործակից: Այսպիսով՝ նույն անկյունային գործակցով ուղիղները զուգահեռ են:Եթե k>0, ապա y=kx+b ուղիղը x-երի առանցքի դրական ուղղության հետ կազմում է սուր անկյուն, եթե k<0, ապա այդ անկյունը բութ է: Եթե y=kx+b բանաձևում տեղադրենք x=0, ապա կստանանք՝ y=b: Այսպիսով՝ (0;b) կետը միշտ պատկանում է y=kx+b գծային ֆունկցիայի գրաֆիկին, իսկ b թիվը ցույց է տալիս, թե որ կետում է ուղիղը հատում y-ների առանցքը:

Առաջադրանքներ՝

1․Տրված է y=2−t ֆունկցիան: t-ի ո՞ր արժեքի դեպքում է ֆունկցիայի արժեքը հավասար՝ −5 ։

2․Օգտագործելով բանաձևը՝ լրացրու աղյուսակը: y=1.7+x 

x−31.4−5.45.410.4
y

3․y=3x−6 գծային ֆունկցիայի գրաֆիկը հատում է Oy առանցքը հետևյալ կետում ։

4․Որոշիր և պատուհաններում տեղադրիր y=−3x+4 գծային ֆունկցիայի k և b գործակիցները: Պատասխան՝ k= ,b= 

5․Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկն է ներկայացված այս նկարում: 

gr1.png

 Ընտրիր ճիշտ պատասխանը.

  • y=2x−3
  • y=−23x+3
  • y=1,5x−3
  • y=−3x+2

 

6․Կառուցիր տրված ֆունկցիայի գրաֆիկը և պարզիր դրա հատման կետի կոորդինատները Oy առանցքի հետ:
1) Լրացրու աղյուսակի պատուհանները:
2) Օգտագործելով աղյուսակը՝ կառուցիր ֆունկցիայի գրաֆիկը:
3) Գտիր Oy առանցքի հետ հատման կետի կոորդինատները:

 y=−5x  

1) Աղյուսակ` 

x−101
y

2) Գրաֆիկ.

3) Oy առանցքի հետ հատման կետ

Համագործակցային, հաշվարկային վիճակագրություն

Ժամկետը՝ Մայիսի 27, ժամը՝ 9․00 – 10․05

Դասարաններ՝ 6.2; 6.6 դասարաններ

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Զարինե Փանյան

Ուս. վայրը՝ Միջին և Ավագ դպրոցների տարածք

Նպատակը՝ Շփումները խորացնել հարակից դասարանների սովորողների միջև, կիրառել մաթեմատիկական գիտելիքներ, շրջակա միջավայրի և բնության նկատմամբ սեր, հոգատարություն սերմանել

Ընթացքը՝Սովորողների 2 դասարանները հավաքվում են, դասավանդողների կողմից տրվում են հանձնարարականներ, այնուհետև սկսում ենք աշխատանքը: Աշխատանքը իրենից ենթադրում է չափումներ, ասել է ,թե պիտի հաշվարկենք Միջին ու Ավագ դպրոցներին պատկանող տարածքները: Այնուհետև պիտի չափումների միջոցով պարզենք կանաչապատ տարածքների մակերեսները: Անհրաժեշտության դեպքում հաշվարկ կկատարենք, թե ինչքան սերմ ու միջոց է պետք, որպեսզի ամբողջությամբ կանաչապատվեն նշված տարածքները:

Վերջում սովորողները պատում են ունենում իրենց բլոգներում

Կանաչ Լոռի

Ես հիմա իմ ընթերցողին կպատմեմ մեր եռօրյա, անմոռանալի ճամփորդության մասին։ Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Լոռի։

Խումբը բաղկացած էր 22 սովորողից, երեք դասավանդողից։ Ճամփորդության նպատակը հետապնդում էր ուսումնահայրենագիտական ճանաչողություն։ Սովորողների մոտ առաջացնելու առաջին հերթին, հայրենասիրություն, այնուհետև տարածաշրջանների ճանաչողություն, բնակլիմայական առավելություններն ու թերությունները։

Առաջին վայրը, որ հիացրեց մեզ, Դենդրոպարկն էր՝ բազմապիսի ծառերով և բույսերով։ Փոշոտման ժամանակը արդեն սկսված էր։

Ճանապարը շարունակեցինք դեպի Կուրթանի ձոր, իհարկե ճանապարհը անցանք քայլարշավով։ Հիանալով գեղատեսիլ բնությամբ՝ կանգ առանաք Կուրթանի՝ Հնեվանաք եկեղեցում, այնուհետև մինչև Կուրթանի ձոր՝ հիանալով Ձորագետով։
Այնտեղից քայլքով հետ եկանք, ապա ճանապարհվեցինք դեպի հյուրատուն։ Իրերը տեղավորելուց հետո ընթրեցինք։

Երկրորդ օրը նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի պոչանբար։ Ընկեր Գայանեն ինֆորմացիա տրամադրեց մեզ և սովորողներին։ Հայտնի դարձավ , որ տարծքի բնակչությունը թողել էին, իրենց տները և տեղափոխվել այլ վայրերում բնակվելու, որովհետև պոչամբարի տարածքում բնակվելով, օրգանիզմում առաջանում են քաղծկեղածին նյութեր, և ևս մեկ փաստ՝ որ այդեղ բնակվող մարդու միջին տարիքը հանդիսանում է քառասուն տարին։

Պոչամբարից հետո ուղևորվեցինք Ախթալայի վանք։ Տեր հորը հանդիպեցինք, նա մեզ պատմեց վանքի մասին։ Իսկ ընկեր Գառնիկը պատմում էր վանքի կառուցման , գոյատևման և նշանակության մասին։

Պարզվում այս եռօրյա ճամփորդության ժամանակ մենք անցանք Հայաստանի հինգ մարզերով՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերով։

Տպավորությունը շատ մեծ էր։ Օրերը բավականին հագեցած։

Լուսինը շատ մոտ

Մայիսի 13֊ին կայացավ այցը՝ դեպի Բյուրականի հայտնի աստղադիտարան։ Քսաներկու հոգանոց խումբ էինք, ուղևորվեցին Բյուրական։ Մեզ դիմավորեցին երիտասարդ աստղագետները։ Գնացինք ամենակիրառելի աստղադիտակի մոտ։ Սակայն երկինքը այդքան էլ բարեհաջող չէր, մենք այն տրամադրվածությամբ էինք գնացել, որ պետք է դիտեինք Լուսինը, Յուպիտերը և Սատուրնը։ Սակայն ընկեր Անդրանիկը ասաց, որ մոլորակները դիտելու ճիշտ եղանակը ամռանն է, իսկ Լուսինը թաքնված էր ամպերի ետևում։ Մենք դիտեցինք աստղերը և միգամածություն։

Եվ տեղի ունեցավ անսպասելին։ Մեզ ուղեկցեցին Բյուրականի ամենահայտնի ու ամենամեծ աստղադիտակի մոտ, որտեղ շատ հազվադեպ են լինում հյուրերը։
Շատ տպավորիչ էր։ Մեծ աստղադիտակով չէինք կարող դիտում կատարել, քանի որ դա նախատեսված է լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար։

Ստորև ներկայացնում են սովորողների տպավորությունը՝ պատումների տեսքով։

Նանե Խաչատրյան

Գոհար Բասեղյան

Իրինա Գյուրջինյան

Մարիա Շոկարյան

Աշոտ Հովեյան