Կանաչ Լոռի

Ես հիմա իմ ընթերցողին կպատմեմ մեր եռօրյա, անմոռանալի ճամփորդության մասին։ Այս անգամ ճանապարհը մեզ տարավ Լոռի։

Խումբը բաղկացած էր 22 սովորողից, երեք դասավանդողից։ Ճամփորդության նպատակը հետապնդում էր ուսումնահայրենագիտական ճանաչողություն։ Սովորողների մոտ առաջացնելու առաջին հերթին, հայրենասիրություն, այնուհետև տարածաշրջանների ճանաչողություն, բնակլիմայական առավելություններն ու թերությունները։

Առաջին վայրը, որ հիացրեց մեզ, Դենդրոպարկն էր՝ բազմապիսի ծառերով և բույսերով։ Փոշոտման ժամանակը արդեն սկսված էր։

Ճանապարը շարունակեցինք դեպի Կուրթանի ձոր, իհարկե ճանապարհը անցանք քայլարշավով։ Հիանալով գեղատեսիլ բնությամբ՝ կանգ առանաք Կուրթանի՝ Հնեվանաք եկեղեցում, այնուհետև մինչև Կուրթանի ձոր՝ հիանալով Ձորագետով։
Այնտեղից քայլքով հետ եկանք, ապա ճանապարհվեցինք դեպի հյուրատուն։ Իրերը տեղավորելուց հետո ընթրեցինք։

Երկրորդ օրը նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի պոչանբար։ Ընկեր Գայանեն ինֆորմացիա տրամադրեց մեզ և սովորողներին։ Հայտնի դարձավ , որ տարծքի բնակչությունը թողել էին, իրենց տները և տեղափոխվել այլ վայրերում բնակվելու, որովհետև պոչամբարի տարածքում բնակվելով, օրգանիզմում առաջանում են քաղծկեղածին նյութեր, և ևս մեկ փաստ՝ որ այդեղ բնակվող մարդու միջին տարիքը հանդիսանում է քառասուն տարին։

Պոչամբարից հետո ուղևորվեցինք Ախթալայի վանք։ Տեր հորը հանդիպեցինք, նա մեզ պատմեց վանքի մասին։ Իսկ ընկեր Գառնիկը պատմում էր վանքի կառուցման , գոյատևման և նշանակության մասին։

Պարզվում այս եռօրյա ճամփորդության ժամանակ մենք անցանք Հայաստանի հինգ մարզերով՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերով։

Տպավորությունը շատ մեծ էր։ Օրերը բավականին հագեցած։