Տասնորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում: Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8 

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին: Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8 

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը: Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով: Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ: Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ: Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով):

Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝ 

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով 

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ

Կլորացնենք 892,7084 թիվը: Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708 Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71 Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7

Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:

Օրինակ Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 893 

Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900

Առաջադրանքներ

1․Տրված թիվը պակասորդով կլորացրու մինչև հարյուրերորդական կարգը:

Պատասխան՝ 3.310102030405≈

2․Չափեցին պարանի երկարությունը և կլորացնելով՝ ստացան բնական թիվ: Որքա՞ն է պարանի երկարության կլորացված արժեքը պակասորդով, եթե նրա ճշգրիտ երկարությունը 44,1 սմ է:

3․Պարզիր, թե ինչպես է կատարվել տրված տասնորդական կոտորակի կլորացումը՝ պակասորդով, թե՞ հավելուրդով` 92,5≈93

4․Որոշիր, թե արդյո՞ք կփոխվի հարյուրերորդականների թվանշանը, եթե 59,546 թիվը կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը:

5․Որքա՞ն է հատվածի երկարության` մինչև միավորների կարգը կլորացված արժեքը, եթե նրա ճշգրիտ երկարությունը 68,6 սմ է:

6․Ուղղանկյան երկարությունը 5.39 մ է, իսկ լայնությունը՝ 4.35 մ: Հաշվիր ուղղանկյան մակերեսը և կլորացրու այն մինչև տասնորդականների կարգը:

7․Տրված է երկու թիվ՝ 23562-ը և 325-ը: Պարզիր քանորդի ամենամեծ կարգը: Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • հազարավորներ
  • հարյուրավորներ
  • տասնավորներ

8․Որոշիր, թե մինչև ո՞ր կարգն է կատարված կլորացումը՝ 2,8227≈3 Ընտրիր ճիշտ պատասխանը: 

  • տասնավորները
  • միավորները
  • հազարերորդականները
  • հարյուրավորները
  • տասհազարերորդականները

Գագարին» նախագծով Միջին դպրոցի սովորողների այցը Զովաբեր համայնք

Ճամփորդության օրը՝ մայիսի 8
Տևողությունը՝ 09:00-18:00
Մեկնում՝ 09:00- Մայր դպրոցի բակից
Ճանապարհային քարտեզ
Կանգառներ-  Բաբաջանյան փող.-Թբիլիսյան խճուղի-Վերին Պտղնի-Արզնի-Քաղսի-Հրազդան-Զովաբեր-Հրազդան-Քաղսի-Արզնի-Վերին Պտղնի-Թբիլիսյան խճուղի-Բաբաջանյան փող.-Մայր դպրոց

Վարորդ՝

Հեռախոս՝

Մեքենա՝

Ճամփորդության մասնակիցներ-Միջին դպրոցի 7-րդ դաս. սովորողներ
Ճամփորդության համակարգողներ՝ Զարին Փանյան ,Էմմա Այվազյան
Իրականացվող նախագծեր— Ծաղկատունկ, պարուսուցում, ֆուտբոլային ընկերական հանդիպում:
Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդում, ուսումնասիրում, կրթական համագործակցություն Զովաբերիի դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում
Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Բրդուճներ, ջուր
Հարմար հագուստ, մարզական հագուստ
Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
Գնդակ
Անձրևապաշտպան գլխարկ
Անհրաժեշտության դեպքում՝ փոխնորդ հագուստ:

Լուսինը՝ շատ մոտ

Բնագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ.  /13․05․2021/

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)

Մեկնում՝ Կրթահամալիրի  Մայր դպրոցի բակ, ժամը՝ 20:30 Երևան—Բյուրական

Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 22:30 Բյուրական — Աշտարակ —Երևան

Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին.

Այս տարվա ամռան վերջում և աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը, Սատուրնը, Յուպիտերը և Լուսինը։

Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով;🌖 Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։🛰 Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է  բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների  հետ։

Անզեն աչքով երևում են Պերսեիդների ասուպային հոսքը (Ամառային աստղաթափ, օգոստոսին): 

Ուրանն ու Նեպտունը (սառցային հսկաները) Արեգակին կհակադրվեն և աստղադիտակով շատ ավելի տեսանելի կլինեն քիչ ավելի ուշ՝ սեպտեմբերի 11:

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
  • Աստղադիտակով գիշերային դիտումներ;
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը,  որպես միջազգային  գիտական կենտրոններից մեկը (տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
  • Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան. (ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին);
  • Կիրառական  և գործնական – Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
  • «Ամառային աստղաթափ» – տվյալներ ամռան վերջին ամսին՝ օգոստոսին տեղի ունեցող  շատ գեղեցիկ երկնային երևույթի, տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝  Պերսեիդների ասուպային հոսքի մասին; 
  • Ընտանեկան դպրոցների ներառումը բնագիտական  ուսումնաիրություններին և այս ձևաչափի  ուսումնական-ճամփորդական նախագծերում:

Ճամփորդության երթուղին՝

Երևան՝ կրթահամալիրի Մայր դպրոցի բակ – Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոցի բակ: 

Պատմական ակնարկ:

Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • լուսանկարչական սարքեր
  • պաշտպանիչ դիմակ
  • ձեռնոցներ
  • ախտահանիչ միջոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ,  գլխարկ:

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

  • Նախահաշիվ՝Տրանսպորտ /գումար/-30 000 դրամ
  • Աստղադիտարանի մուտքի տոմս 500 դրամ
  • Տրանսպորտ — տոմս -1 անձը՝  3000 դրամ
    Վճարող- ծնող

Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ,  նոր գիտելիքներ աստղագիտությունից,  կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, ծնողներ:

Պատասխանատուներ՝ Զարինե Փանյան, Էմմա Այվազյան