Մարտի 25֊29 մանկավարժական ճամբար

Ճամբարի աշխատակարգը

Մարտի 25-29

9։00-9։15՝ Ընդհանուր պարապմունք

9։15-9։45-երկրագործական աշխատանքներ, կաբինետների մաքրություն՝ ըստ ժամանակացույցի
9։45-10։30-աշխատանք փոքր խմբերով

  • Մայիսյան հավաքի նախապատրաստություն
  • Մատենավարություն
  • Բլոգների ստուգում

10։30-11։20-հավաք մանկավարժական խորհուրդով, մանկավարժական զարգացման սեմինարներ

  • Մարտ ամսվա ամփոփում, հաշվետվություններ
  • Նախագծերի ամփոփումներ, խնդիրներ, առաջարկներ
  • Մայիսյան հավաքը Միջին դպրոցում
  • Մասնակցություն մասնագիտական զարգացման սեմինարների

11։20՝ ընդմիջում

12։00՝ մասնախմբով հավաք

12։50՝ մասնագիտական զարգացման սեմինարներ` Մոնտաժային ծրագրերի ուսուսցում

13։30-ից՝ մարզական ակումբներ, անհատական աշխատանք

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանը կրթահամալիրում ձմեռայիկ ճամբարի մեկնարկն է։ Այստեղ սովորողները բաժանվուն են խմբերի և դառնում ջոկատներ։ Իմ ջոկատը այս տարի փոքրաքանակ էր, բայց շատ ակտիվ։ Այս մեկ ամսվա ընթացքում ճամբարականերրը զբաղվել են տարատեսակ գործունեություններով՝ խոհանոց, ինտելեկտուալ և մաթեմատիկական խաղեր, մաթեմատիկական նախագիծ՝ Կոորդինատային համակրգում պատկերների կառուցում ՝ ԳեոԳեբրա ծրագրով, քաղաքային մի շարք ճամփորդոթյուններ՝

  1. Լևոն պապի գետնափոր թանգարան
  2. Ծնողը հարթակում՝ Սահակ Սահակյանի թանգարան
  3. Ծնողը հարթակում՝ Ռոյալ պրինտ գործարան
  4. ԿԲ թանգարան
  5. Սահադաշտ

Ինչպես նաև սովորող֊սովորեցնող նախագծով եղանք Ավագ դպրոցում, կատարեցինք բնագիտատեխնիկական փորձ։

Այս մեկ ամվա օրերը հագեցած էին բազմապիսի աշխատանքներով։

Այցելություն ԿԲ թանգարան

Հունվարի 25֊ին, սովորողները այցելեցին ԿԲ թանգարան, ոմանք ծանոթ էին, մի մասն էլ առաջին անգամ էր այնտեղ։ Թանգարանի ուղեկցորդը մանրամասն պատմում էր ԿԲ ֊ի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց հին և միջնադարյան գումարին և փողի էվոլուցիային։ Սովորողները ընթացքում իրենց հարցերն էին հղում ։

Ծնողը հարթակում/ Ռոյալ պրինտ գործարան

Միջին դպրոցի ճամբարականները հունվարի 23֊ին այցելեցին իրենց ճամբարական ընկերներ՝ Մովսեսի և Արենի հայրիկին պատկանող, Ռոյալ պրինտ գործարան։ Գործարանը զբաղվում էր սննդամթերքների վրա փակցվող պիտակների արտադրությամբ, ինչպես նաև մեկանգամյա օգտաղործվող բաժակների և տարաների։ Սովորողներին ծանոթացրեցին գործարանի աշխատանքներին, սարքավորումներին և արտադրական գործընթացին։ Արենի և Մովսեսի մայրիկը մանրամասն պատմեց և զրուցեց սովորողների հետ։ Ներկայացրեց գործարանի պատմությունը։ Սովորողներն էլ իրենց հերթին հարցրեցին բոլոր հուզող և հետաքրքրող հարցերը

Իսկ վերջում մեզ հյուրասիրեցին հյութերով և քաղցրավենիքով։

Էրիկ Աբգարյան

Դիջիթեքյան ստուգատես. ծնողն է հարթակում

Իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 23, ժամը 10։00

Մասնակիցներ՝ 6, 8֊րդ դասարան

Պատասխանատու՝ Զարինե Փանյան

Նպատակը՝ Դիջիթեքյան ստուգատեսի շրջանակում, ծնողն է հարթակում նախագծով, այցելում ենք Ռոյալ պրինտ՝ պլաստիկների և պիտակների արտադրամաս։ Արտադրամասը պատկանում է սեբաստացի նոր սովորողներ՝ Արեն և Մովսես Ամլիկյաննեիի հայրիկին՝ Հովհաննես Ամլիկյանին։ Ճամբարականները կծանոթանան արտադրամասի աշխատանքներին, պիտակների պատրաստման ընթացքին։ Քանի որ գործարանն աշխատում է տեխնոլոգիաներով, ճամբարականները կտեսնեն ինչպես է աշխատում տպիչը։ Ճամբարականները կնախապատրաստեն հարցեր, պլաստիկի և դրա վնասակարության մասին։

Ընթացքը՝ Միջին դպրոցից քաղաքային տրանսպորտով կշարժվենք՝ դեպի գործարան։ Գործարանում մեզ կդիմավորեն սեբաատացի ծնողները և կսկսենք քայքը։

Արդյունքը՝ Սովորողները իրենց բլոգներում կպատմեն և նկարների միջոցով ցույց կտան արդյունքները

Այց Կենտրոնական բանկի թանգարան

Իրականացման ժամանակահատվածը՝ 
Հունվարի 25 ժամը՝ 09:30- 13:30 (Մայր դպրոցի բակ)
Ճամփորդության երթուղին՝ Մայր դպրոց-Կենտրոնական բանկին կից թանգարան, քայլք  Հանրապետության հրապարակում:

Մասնակիցներ՝ 6,8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝    Զարինե Փանյան, Անի Փանյան

Նպատակը՝

  • Կենտրոնական բանկին կից թանգարանում դրամի պատմության ուսումնասիրում
  • Ծանոթություն հին և նոր դրամի հետ
  • Ծոնթություն դրամի այլ միավորներ ի հետ
  • Փողի կառուցվածքի պատմությունը
  • Զրույց ավանդների մասին, ներկայացնում է աշխատակիցը
  • Խնդիրներ ավանդների հետ կապված

Նկարագրությունը

09:30`Մեկնում

10:30-12:00` Այց Կենտրոնական բանկին կից թանգարան։

Գիդ- ուղեկցորդի օգնությամբ դրամի պատմության ներկայացում

12:00-13:00` Զբոսանք ՀՀ hրապարակում:

13:00-13:30` Վերադարձ

Անհրաժեշտ պարագաներ՝ Ջուր, Ֆոտոխցիկ

Ճանապարհածախս՝ 500դրամ

Վճարող՝ ծնող

Այցելություն Սահակ Սահակյանի թանգարան

Այցելության օր՝ հունվարի 12

Այցելության վայրը՝ Սահակ Սահակյանի թանգարան

Պատասխանատուներ՝ Զարինե Փանյան, Էմմա Այվազյան, Գայանե Մխիթարյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակներում ծնողն է հարթակում․ Այցելություն կրթահմալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։

Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի մշակույթի պալատում: Այն բացել է իր դռները այցելուների առջև 2015թ-ին: 

Նա հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների: Լոռվա բնությունը, հայկական ճարտարապետությունը ինքնին դարձան վարպետի ուսուցիչը:

Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ: Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, հեքիաթի հերոսներ և այլն:

Ծանոթանալ ժամանակակից արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին։ Ավելի մոտիկից ճանաչել Սահակ Սահակյան նկարչին, արվեստագետին, քանդակագործ, ժողովրդական արվեստի ներկայացուցչին ով 25 երկրներում ներկայացրել է Հայաստանը և արժանացել է ոսկե մեդալների։

Ընթացքը՝ Առավոտյան ժամը 10֊ին շարժվում ենք Միջին դպրոցից, դեպի քաղաքային տրանսպորտի կանգառ։

. Ծանություն թանգարանին։

. Զրույց թանգարանի տնօրենի, Միջին դպրոցի սովորող, Վարդան Սահակյանի մայրիկի՝ Լուսինե Սահակյանի հետ։

. Թանգարանում ճամբարականները կաշխատեն կավով

. Զրույց թեյի սեղանի շուրջ, ճամբարականներին հետաքրքրող հարցերի քննարկում։

Արդյունքները կհրապարկվեն ճամբարականների բլոգներում։

.