Համագործակցային, հաշվարկային վիճակագրություն

Ժամկետը՝ Մայիսի 27, ժամը՝ 9․00 – 10․05

Դասարաններ՝ 6.2; 6.6 դասարաններ

Պատասխանատուներ՝ Արշակ Մարտիրոսյան, Զարինե Փանյան

Ուս. վայրը՝ Միջին և Ավագ դպրոցների տարածք

Նպատակը՝ Շփումները խորացնել հարակից դասարանների սովորողների միջև, կիրառել մաթեմատիկական գիտելիքներ, շրջակա միջավայրի և բնության նկատմամբ սեր, հոգատարություն սերմանել

Ընթացքը՝Սովորողների 2 դասարանները հավաքվում են, դասավանդողների կողմից տրվում են հանձնարարականներ, այնուհետև սկսում ենք աշխատանքը: Աշխատանքը իրենից ենթադրում է չափումներ, ասել է ,թե պիտի հաշվարկենք Միջին ու Ավագ դպրոցներին պատկանող տարածքները: Այնուհետև պիտի չափումների միջոցով պարզենք կանաչապատ տարածքների մակերեսները: Անհրաժեշտության դեպքում հաշվարկ կկատարենք, թե ինչքան սերմ ու միջոց է պետք, որպեսզի ամբողջությամբ կանաչապատվեն նշված տարածքները:

Վերջում սովորողները պատում են ունենում իրենց բլոգներում

Leave a comment