Ծաղկունք։ Գագարին նախագիծ

Գագարին պրոյեկտի շրջանակներում ես երկրորդ անգամ էի Գագարին համայնքում՝ Ծաղկունքում։ Այս անգամ խումբը փոքրաթիվ էր, բաղկացած հինգ հոգուց՝ Անուշ Ասատրյան, Գարիկ Բարխուդարյան, Գոռ Բարխուդարյան, Հասմիկ Ուզունյան, Գոհար Իսկանդարյան։ Ցերեկը, ժամը 15.45 Երևանից ուղևորվեցինք դեպի Ծաղկունք։ Մեզ հետ էին նաև, կենսաբաններ, սնկաբաններ, անտառագետներ և կենսաբաններ։ Երբ հասանք Ծաղկունք, բոլորը հավաքվել էին արդեն, միջավայրը շատ գեղեցիկ էր, մենք պետք է նատեինք Ծաղկունք գյուղի կենտրոնում գտնվող պուրակում, իսկ որպես աթոռներ՝ շատ հետաքրքիր ընտրված տարբերակ էր՝ խոտի տուկեր էին։ Այնտեղ ժամանեց նաև Տիարը և այդ փաստը ոգևվորեց մեզ՝ սեբաստացիներիս։ Մինչև կսկվեր պրեզենտացիան Տիարը մեզ առաջարկեց գնալ Գլխատուն կոչվող վայրը, այն ինձ հիշեցրեց գյուղական հացատներ ՝ թոնիրներով։ Այնքան տիպիկ էր ամեն ինչ, որ անգամ բույրն էր հիշեցնում այդ մասին։

Հուսով եմ այս միտքը, որը շուտով կդառնա նախագիծ, կիրականացնենք։