Գյումրին՝ գնացքով

Ճամփորդության օրը՝  10.06.2021
Մեկնում ենք՝ 07:40, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձի ժամը՝ 21:00, Սասունցի Դավիթ կայարան

Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Զարինե Փանյան /093 961203/ և Քնարիկ Ներսիսիյան
Մասնակից սովորողներ՝
6-րդ դասարանների ճամբարականներ

Նպատակը

Հայրենագիտական, մշակութային, ճանաչողական քայլք Գյումրիում

Խնդիրները
Ճանաչողական այց ՀՀ երկրորդ մայրաքաղաք Գյումրի
Ծանոթություն քաղաքի մշակույթին ու ազգագրությանը

Նկարագիր

Նախապատրաստական աշխատանք։

2) Սովորողները դիտում են «Կտոր մը երկինք»  և «Մեր մանկության տանգոն» ֆիլմերից գոնե մեկը, նախապես ծանոթանում 14-րդ փողոցի աստղային պատմությանը։ 

3) Ծանոթանում են Թումո շենքի հին ու հետո նաև վերակառուցված շենքի պատմությանը։

4) Սովորողները ծանոթանում են Գյումրու պատմությանը` կարդալով քաղաքի մասին պատմող նյութեր, դիտելով տեսանյութեր :

Մեկնում ենք ժամը 07:45-ին՝ Սասունցի դավիթ կայարանից, գնացքով
Վերադառնալու ենք նույն օրը 21:30-ին` Սասունցի դավիթ կայարան, գնացքով:
Ճանապարհին՝
. Մաթեմատիկական հարց-վիկտորինա։
Սովորողները նախապես պատրաստած հարցերն ուղղում են գնացքի ուղևորներին, հետո՝ քայլքի ընթացքում՝ նաև Գյումրու բնակիչներին, սովորողները նախապես կպատրաստեն նաև փոքրիկ տեղեկատվական թերթիկներ։
. Տրամաբանական, զարգացնող խաղեր

ա. 11:00` Ժամանում Գյումրի
բ. Քայլք վարպետաց փողոցով կանգառ Հովհ. Շիրազի տուն թանգարանի դիմաց,
բ. Այցելություն Թումո կենտրոն
գ. Twinz Eyewear փայտե ձեռագործ ակնոցների գործարան, զրույց հիմնադիր եղբայրների հետ,
դ. Աղոթք Յոթ Վերք եկեղեցում
ե. Վարդանանց Հրապարակ, երկրաշարժին նվիրված հուշարձան
զ. Սբ. Աստվածածին եկեղեցի
է. Գյումրու զբոսայգի, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պարասրահ ,
ը. Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունները.
անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբը /սովորողները նախապես դիտելու են ֆիլմերը/
ը. Բրդուճներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգիներում
թ. Վերադարձը կայարան Սայաթ- Նովա փողոցով։

Անհրաժեշտ պարագաներ
Լրացուցիչ դիմակ
Ալկոգել, հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ

Նախահաշիվ՝
Վճարում է ծնողը ՝ 3000 դրամ, որն իր մեջ ներառում է ճանապարհածախսը` գնացքի տոմսերի վճարը։