Ուսումնական աշուն

Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6,7-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ նոյեմբերի 2 – նոյեմբեր 6

Նախագծի նկարագրությունը՝ նախագծի մասնակիցները՝ կրթահամալիրում ապրող և ուսում ստացող արցախցի սովորողներ։ Նախագիծն իրականացնելու համար անհաժեշտ են չափիչ սարքեր՝ մետր, հաշվիչ, տվյալները գրանցելու համար աշխատանքային գործիք կամ թուղթ ու գրիչ։

Նախագծի նպատակը՝

Ինչպես գիտենք՝ կրթահամալիրում տարվում է բարեկարգման աշխատանքներ։ Շատ գեղեցիկ է ստացվում հատկապես կանաչապատված տարածքները, կրթահամալիրը դարձել է կանաչ պուրակ։ Եվ այս նախագծով մենք պարզելու ենք, թե քանի քառակուսի մետր տարածք է կանաչապատվել։

Նախագծի արդյունքները՝ սովորողները  արդյունքները կգրանցեն իրենց բլոգներում։ Տվյալները նաև կներկայացնենք գրասենյակ։

Leave a comment