Անհավասարումների համակարգ

Անհավասարումների համակարգը բաղկացած է մեկ կամ մի քանի անհավասարումներից: Այդ անհավասարումները միավորվում են ձևավոր փակագծով: Պետք է գտնել այդ անհավասարումների բոլոր ընդհանուր լուծումները: 

Փոփոխականի այն արժեքները, որոնց դեպքում համակարգի անհավասարումներից յուրաքանչյուրը վերածվում է ճիշտ անհավասարության, կոչվում են անհավասարությունների համակարգի լուծումներ: 

Գծային անհավասարումների համակարգը լուծելու համար, պետք է լուծել համակարգի յուրաքանչյուր անհավասարումը և այնուհետև գտնել ստացված լուծումների բազմությունների ընդհանուր մասը (հատումը): Դա էլ հենց կլինի համակարգի բոլոր լուծումների բազմությունը:

Լուծել համակարգը՝ նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները:

Օրինակ

Լուծենք հետևյալ համակարգը՝ 

{2x−1>3

3x−2<11

1. Լուծելով առաջին անհավասարումը, ստանում ենք՝

2x>4|:2

x>2

2. Լուծելով երկրորդ անհավասարումը, ստանում ենք՝

3x<13|:3

x<13/3

3. Ստացված միջակայքերը նշենք թվային առանցքի վրա: Յուրաքանչյուրի համար ընտրենք իր նշումը:

Al313.jpg

4. Անհավասարումների համակարգի լուծումը թվային առանցքի վրա նշված երկու բազմությունների հատումն է:

Մեր դեպքում ստանում ենք այս պատասխանը՝ (2;13/3)

Առաջադրանքներ՝

442-444, 446, 448, 450ա,բ,գ

Փետրվարյան նախագծեր

7-րդ դասարանի երկրաչափություն –  Զուգահեռ ուղիղներ

7-րդ դասարանի հանրահաշիվ – Կրճատ բազմապատկման բանաձևեր

8-րդ դասարան հանրահաշիվ – Մեկ անհայտով գծային անհավասարումներ

8-րդ դասարանի երկրաչափություն – Բազմանկյունների մակերեսները