Ի՞նչ է մաթեմատիկան, իմ բնագետ ընտանիքը

Ժամկետը՝ Հունվար

Դասարաններ՝ 7-րդ դասարաններ

Նպատակը՝ Նախագծի նպատակը, առաջին հերթին սովորողի մոտ կոտրելն է այն կարծրատիպը, որ մաթեմատիկան չոր ու անհոգի առարկա է։ Այդ հարցում մեզ օգնության կհասնեն սովորողի ընտանիքի անդամները և նրա ընկերները։ Պետք է հարցում կազմակերպել ընտանիքի անդամների հետ։

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող իր շրջապատի անդամների կհարնի ի՞նչ է մաթեմտիկան։ Այնուհետև այն սովորողները, ում ընտանիքներում կան բնագետներ կամ մաթեմատիկներ, հարցումներ կկազմակերպեն՝

1․ Ո՞ր ուսումնական հաստատության, ո՞ր բաժնում է սովորել։

2․ Արդյո՞ք աշխատում է իր մասնագիտությամբ։

3․ Ինչո՞վ է իրեն օգնում մաթեմատիկան։

4․ Վերջին լուծած խնդիրը։

5․ Կցանկանան հյուրընկալվել կրթահամալիրում և մեկ թեմա բացատրել սովորողներին։

Արդյունքները նկարենրի և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։

Leave a comment