Բազմանկյունների մակերեսների տեխնոլոգիական լուծումները

Ժամկետը՝ Դեկտեմբերի 20 – 24

Դասարաններ՝ 8-րդ դասարաններ

Ուս. վայրը՝ Միջին դպրոց

Նպատակը՝ Քանի որ, այս շրջանում ուսումնասիրում ենք բազմանկյունների մակերեսներ թեման, սովորողների մոտ ավելի լավ կտպավորվի, եթե այն ավելի շոշափելի և պատկերավոր դարձնենք։

Ընթացքը՝ Սովորողները կբաժանվեն 6 հոգանոց խմբերի, իրենց հետ նախապես կունենան գունավոր թղթեր , մկրատ, քանոն և սոսինձ։ Տեխնոլոգիական լուծումներով կպատրաստեն բազմանկյուններ՝ ուղղանկյուն, քառակուսի , զուգահեռագիծ և շեղանկյուն, այնուհետև քանոնի օգնությամբ կկատարեն չափումներ, և օգտվելով արդեն սովորած բանաձևերից կհաշվեն իրենց պատրաստած բազմանկյունների մակերեսները։

Արդյունքները նկարենրի և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։