Ամառային մանկավարժական ճամբար

Ամառային ուսումնական ճամբարի առաջին շաբաթը տարբեր գործունեություններով հագեցած էր։

Առավոտը սկսվում էր պարտադիր դարձած մարզական պարապմուքներով և երգ ու պարով։ Ապա դասավանդողներից բաղկացած խմբերը խնամքի և մաքրման աշխատանքներ էին կատարում Միջին դպրոցի տարբեր , ինչպես նաև Սարալանջում։ Այնուհետև բոլորս մասնակցում էին տարատեսակ սեմինարների։

Ինձ համար ամենատպավորիչներից էին Հերմինե Անտոնյանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը, որտեղ սովորողները ներկայացնում էին իրենց ՏՏ հմտությունները՝ պատրաստած խաղերը, տվյալագիտթյամբ զբաղվողները՝ իրենց մշակած տվյալները և ունեինք սովորող, ով արդեն աշխատում էր, որպես ամսագրի խմբագիր։

Եվ Լիաննա Հակոբյանի սեմինարը՝ որտեղ նա ներկայացնում էր մաթեմատիկական ամսագիրը, ամսագրի վրա իրենց ներուժը դրած սովորողներին։

Leave a comment