2021-2022 թթ․ ուս․ տարվա 7,8-րդ դասարանի առարկայական ծրագիր

 Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`

  • լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում
  • թվաբանական գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական
  • իրադրություններում կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • հետազոտական և վերլուծական մտածողության զարգացում
  • դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների զարգացում 
  • որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
    քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների ձևավորում
  • ուշադրության, հիշողության, աշխատասիրության, հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության զարգացում
  • սեփական ուժերի նկատմամբ վստահության ձևավորում
  •  ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորումը
  • սովորել և  սովորածը փոխանցելու կարողության ձևավորում
  • խնդիրներ կազմելու և առաջադրելու կարողությունների ձևավորում
  • համակարգչային ծրագրերում և հարակից առարկաներում կիրառվող մաթեմատիկական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • համակարգչային ծրագրերի տիրապետում, որոնք նպաստում են

մաթեմատիկայի մատչելի յուրացմանը (Geogebra, math-o-mir)

7-8-րդ դասարաններում Երկրաչափություն առարկայի  ուսուցման նպատակներն են`

  • ճանաչողական ունակությունների, տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացում
  • տարածական պատկերացումների, չափողական ու շրջակա միջավայրի
  • օբյեկները նկարագրելու հմտությունների ձևավորում ու զարգացում
    ապացուցման հմտությունների ձևավորում ու զարգացում
  • կյանքի տարբեր իրադրություններում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, գծապատկերներից, պայմանանշաններից, երկրաչափության լեզվից  օգտվելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորում
  • գործնական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ձևավորում
  • համակարգչային ծրագրերի տիրապետում, որոնք նպաստում են երկրաչափություն առարկայի մատչելի յուրացմանը (Geogebra) ծրագրով:

Ծրագրի խնդիրները (մաթեմատիկա, հանրահաշիվ)

  • Խորացնել թվի դիրքային գրության վերաբերյալ պատկերացումները
  • Զարգացնել տասնորդական կոտորակները համեմատելու, դրանցով թվաբանական գործողություններ կատարելու, ճշգրիտ հաշվարկներ կատարելու, տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը կլորացնելու և տրված ճշտությամբ չափումներ կատարելու կարողություններ
  • Ամբողջացնել պատկերացումները ռացիոնալ թվերի մասին: Ձևավորել ռացիոնալ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանք թվային ուղղի վրա պատկերելու, ռացիոնալ կոորդինատներով թվազույգերը կոորդինատական հարթության վրա պատկերելու կարողություններ
  • Խորացնել մակերեսի և ծավալի վերաբերյալ գիտելիքները, ուղղանկյան մակերեսի և ուղղանկյունանիստի ծավալի հաշվման, տրված ճշտությամբ չափումներ կատարելու կարողություններ, ձևավորել չափման հարմար գործիք և միավոր ընտրելու, չափումներ կատարելու, արդյունքը գրանցելու, չափման մի միավորից մյուսին անցնելու, աչքաչափով մեծությունները գնահատելու հմտություն։ 
  • Ներմուծել բացասական ամբողջ թվի հասկացությունը և ամբողջացնել ամբողջ թվերի և նրանց հետ կատարվող թվաբանական գործողությունների վերաբերյալ գիտելիքները և կարողությունները: 
  • Խորացնել կարողություններ կիրառական ստանդարտ խնդիրների մոդելավորման և լուծման վերաբերյալ, տալ պատկերացումներ ոչ ստանդարդ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ:
  • Ձևավորել գիտելիքներ և կարողություններ տոկոսի, նրա վերաբերյալ հիմնական խնդիրների և կիրառությունների վերաբերյալ: 
  • Ծանոթացնել հանրահաշվի այբուբենի, արտահայտության և հիմնական բանաձևերի` հավասարության, հավասարման, անհավասարության և անհավասարման հետ, տալ դրանց մաթեմատիկական և կիրառական նշանակությունը
  • Խորացնել գիտելիքները բնական, ամբողջ ցուցիչով աստիճանների, քառակուսի արմատի և մեկ փոփոխականով բազմանդամների ուսուցման կարողությունները:

Ծրագրի խնդիրները (երկրաչափություն)

  • Ծանոթացնել GEOGEBRA ծրագրի հետ, սովորեցնել գործիքաշարը
    Ծանոթացնել հարթաչափության հիմնական և սկզբնական հասկացություններին, ուսումնասիրել դրանց առնչությունները, տեղեկություններ տալ երկրաչափական կարևորագույն պատկերների մասին, հետազոտել եռանկյունը,
  • Դիտարկել երկարությունների և անկյունների համեմատման, չափման և դրանց գործնական կիրառության խնդիրները, ձևավորել գործնական խնդիրներ լուծելիս երկրաչափական գիտելիքները կիրառելու կարողություններ,
  • Նպաստել պատկերային մտածողության զարգացմանը, հասկացություններ սահմանելու, եզրակացություններ կատարելու, թեորեմներ ապացուցելու, գործողությունների պլան մշակելու, հետևանքները վերլուծելու, կռահումներ կատարելու կարողությունների զարգացմանը
  • Ծանոթացնել բազմանկյուններ թեմային և  շրջանագծին
  • Զարգացնել տարածական պատկերացումները՝ բազմանիստեր և պտտական մարմիններ 
  • Դիտարկել պատկերների պարագծերի և մակերեսների հաշվման խնդիրներ, զարգացնել երկրաչափական գիտելիքների հետ մեկտեղ թվաբանության և հանրահաշվի գիտելիքներն ու կարողությունները կիրառելու հմտություններ,
  • Զարգացնել ինքնուրույն և խմբային աշխատանքներ կատարելու հմտություններ կառուցումներ, դիտարկումներ, համեմատություններ, դասակարգումներ, վերլուծություններ, ընդհանրացումներ անելու, վարկածներ առաջադրելու, ապացուցումներ և արտածումներ կատարելու, դրանց արտահայտման համար երկրաչափության լեզուն գործածելու կարողություններ( GEOGEBRA կամ այլ դինամիկ երկրաչափական ծրագիր)  

Ուսումնական միջավայր.

Դասընթացի  կազմակերպումը.

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (մաթեմատիկա 6-րդ դասարան-4 ժամ, հանրահաշիվ-2ժամ, երկրաչափություն – 2 ժամ) և մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի:
վերջինիս համաձայն որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով:  Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 25-30 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը, առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Նախագծի արդյունքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը կամ սովորողը առաջարկում իր ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում են տվյալ ծրագրի ուսուցանում մյուս սովորողների համար, տարվում են   սովորող-սովորոցնեող աշխատանքներ:  Սովորողներն մասնակցում և քննարկում են ամենամսյա  մաթեմատիկական ֆլեշմոբի երկրորդ կամ երրորդ մակարդակի խնդիրները:

Գնահատումը

 Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատություններում գործում է սովորողների ուսումնառության գնահատման  1-10 միավորային համակարգ, որի իրականացման ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, այլընտրանքային հեղինակային գնահատման կարգ:

 Այսինքն՝ «Մաթեմատիկա» առարկայի  գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումն ուղղված է տվյալ առարկայի  սովորողի գիտելիքի աճը բնութագրելու, նրան մոտիվացնելու, ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու, առաջընթացը նշելու համար:

 «Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում տարին բաղկացած է չորս ուսումնական շրջաններից, ուստի սովորողն տարեվերջյան ամփոփիչ գնահատանիշը ստանումում է չորս 
ուսումնական շրջաններում կատարած  իր աշխատանքներիի վերջնարդյունքներիի հիման վրա:

Հանրահաշիվ, երկրաչափություն առարկայի սովորողի ուսումնառության գնահատման կարգը:

Միջին դպրոցի սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի՝ 10 միավորանոց համակարգով: Մաթեմատիկական կրթությունը, ինչպես գիտենք,  հիմնարար դեր ունի տեխնիկական գիտելիքների ձեռք բերման ու խորացման գործում, այդ իսկ պատճառով  գնահատումը կատարվում  է հիմք ընդունելով սովորողի

կատարած  նախագծային աշխատքներըհամակարգչային ծրագրերով մաթեմատիկական գիտելիքները 
 բլոգում ներկայացված աշխատանքները
 ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերի մասնակցությունը
համագործակցություն Մաթեմատիկա  ամսագրին

  • Թարգմանություններ
  • ճամբարային գործունեություն, ուսումնական չորս շրջաններ,  մասնակցություն ստուգատեսային փառատոններին
  •  հետազոտական, որոնողական,  աշխատանքներն  իր վերջնարդյունքներով
  •  դինամիկ մաթեմատիկական ծրագրի գործածում /GEOGEBRA/
  •  ինքնուրույն աշխատելու, ընկերների հետ համագործակցելու կարողությունը
  •  գործնական աշխատանքներ կատարելու կարողություններ

Գնահատումը դասավանդողի կողմից կատարվում է թափանցիկ, դասավանդողից բացի, այդ աշխատանքի անմիջական մասնակիցներն են՝ սովորողը և ծնողը: Յուաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին թե՛ ծնողը, թե՛ սովորողը ստանում  են https://drive.google.com/ -պատրաստված հատուկ ձևաթուղթ, որտեղ սովորողը նշում է  այդ ուսումնական շրջանում իրականացրած իր նախագծերը, բլոգում տեղադրված հղումները, վերջնարդյունքները, ամփոփելով այն 1-10 գնահատանիշով, ծնողը նույնպես գնահատում է իր երեխայի աշխատանքը,  այսպիսով ստեղծվում է եռակողմ համաձայնություն՝ դասավանդողի-սովորողի-ծնողի միջև:

«Մխիթար Սեբաստացվի» կրթահամալիրում գնահատման համակարգը  ուղղված  է ոչ միայն յուրացված բովանդակությանը,       այլև նաև  հմտությունների, կարողությունների ստուգմանը, գործնականումը կիրառմանը և ձևավորմանը։ Այս դեպքում է միայն գնահատումը դառնում ամբողջական և ներկայացուցչական։

 1-10 գնահատման համակարգի սանդղակն ըստ իմ իրականացման՝

1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:

5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ  նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:

7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության,  նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:

9-10 միավոր սահմանվում է որպես,  նախագծային աշխատանքի յուրացման,  նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից  ձեռք բերելու,  տարբեր աղբյուրներից  հավաքելու, համադրելու ու նախագիծը   վերջնական ամփոփ տեսքի բերելու  համար:  «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին  խնդիրներ առաջադրելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում,  կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:Բովանդակություն
Նախագծային աշխատանքների իրականացման համակարգչային ծրագրերն են ՝
word (Formula վահանակ), math-o-mor, Geogebra և այլ ծրագրեր…

7-րդ դասարան։ Հանրահաշիվ

Կրկնողություն

  1. Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
  2. Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  3. Ամբողջ թվեր: Հատկություններ: Գործողություններ
  4. Տասնորդական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  5. Ռացիոնալ թվեր: Հատկություններ: Գործողություններ
  6. Մեկ անհայտով հավասարումներ
  7. Մեկ անհայտով անհավասարումներ

Հանրահաշվական արտահայտություններ: Միանդամներ

  1. Տառային արտահայտություններ, բանաձևեր
  2. Թվային և տառային արտահայտություններ: Դրանց թվային արժեքները
  3. Բնական ցուցիչով աստիճան
  4. Միանդամներ
  5. Նման անդամների միացում
  6. Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը

Հանրահաշվական արտահայտություններ: Բազմանդամներ

  1. Բազմանդամներ, հիմնական գաղափարները
  2. Բազմանդամների գումարումը և հանումը
  3. Միանդամների և բազմանդամների արտադրյալը
  4. Բազմանդամների բազմապատկում
  5. Նույնություններ: Նույնաբար հավասար արտահայտություններ
  6. Ամբողջ արտահայտություններ
  7. Ամբողջ արտահայտությունների նույնաբար հավասարությունը

Կրճատ  բազմապատկման բանաձևեր:

  1. Գումարի քառակուսին
  2. Տարբերության քառակուսին
  3. Լրիվ քառակուսի առանձնացնելու եղանակը
  4. Քառակուսիների տարբերությունը
  5. Խորանարդների գումարը
  6. Խորանարդների տարբերությունը
  7. Գումարի խորանարդը
  8. Տարմերության խորանարդը
  9. Կրճատ բազմապատկման բանաձևերի կիրառումը
  10. Բազմանդամների վերլուծումը արտադրիչների

Մեկ անհայտով գծային հավասարումներ

  1. Առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարումներ
  2. Մեկ անհայտով գծային հավասարումներ
  3. Առաջին աստիճանի հավասարման բերվող տեքստային խնդիրներ

Հասկացություն բազմությունների մասին

  1. Բազմության տարրեր, ենթաբազմություն
  2. Բազմությունների միավորումը և հատումը
  3. Թվային բազմություններ

Ֆունկցիայի գաղափարը

  1. Ուղիղ և հակադարձ համեմատականություն
  2. Գաղափար ֆունկցիայի մասին, օրինակներ
  3. Կորդինատային հարթություն
  4. Սունյակային դիագրամներ և գրաֆիկներ
  5. Ֆունկցիայի տրման եղանակները
  6. Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը:
  7. Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկը

Հանրահաշիվ 8-րդ դասարան

Կրկնողություն

  1. Հանրահաշվական արտահայտություններ: Միանդամներ
  2. Հանրահաշվական արտահայտություններ: Բազմանդամներ
  3. Կրճատ բազմապատկման բանաձևեր
  4. Մեկ անհայտով գծային հավասարումներ
  5. Բազմություններ
  6. Գաղափար ֆունկցիայի մասին,օրինակներ
  7. Կորդինատային հարթություն
  8. Ֆունկցիայի տրման եղանակները
  9. Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը:
  10. Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկ

Գծային հավասարումների համակարգեր

  1. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումներ
  2. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումների համակարգեր
  3. Հավասարումների և հավասարումների համակարգերի համարժեքությունը
  4. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման տեղադրման եղանակը
  5. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գումարման եղանակը
  6. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակ
  7. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման կիրառությունները խնդիրներ լուծելիս

Հանրահաշվական կոտորաներ

  1. Ամբողջ ցուցիչով աստիճան
  2. Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները
  3. Հանրահաշվական կոտորակների գաղափարը
  4. Հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը
  5. Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ
  6. Ռացիոնալ արտահայտություններ
  7. Ռացիոնալ արտահայտության թվային արժեքը
  8. Ռացիոնալ արտահայտությունների նույնական հավասարություն

Անհավասարություններ և անհավասարումներ

  1. Թվային անհավասարությունների հատկությունները
  2. Առաջին աստիճանի մեկ անհայտով ահավասարումներ
  3. Մեկ  անհայտով ոչ խիստ անհավասարումներ
  4. Մեկ  անհայտով ոչ խիստ անհավասարումների լուծումը
  5. Մեկ անհայտով գծային անհավասարումների համակարգեր
  6. Մեկ անհայտով գծային հավասարումների և անհավասարումների համախմբեր
  7. Մոդուլ պարունակող հավասարումներ և անհավասարումներ

Քառակուսի արմատ

  1. Քառակուսային ֆունկցիայի հատկությունները և գրաֆիկը
  2. Քառակուսի արմատի գաղափարը և գրաֆիկը
  3. Թվաբանական քառակուսի արմատ
  4. Թվաբանական քառակուսի արմատի հատկություններ
  5. Քառակուսի արմատ պարումակող հավասարումների և ահավասարումների լուծումը

Քառակուսային եռանդամ

  1. Քառակուսային եռանդամի հատկությունները
  2. Քառակուսային եռանդամի վերլուծումը գծային արտադրիչների
  3. Քառակուսային եռանդամից լրիվ քառակուսի անջատելը
  4. Քառակուսային հավասարման գաղափարը
  5. Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարման լուծումը
  6. Բերված տեսքի քառակուսային հավասարում
  7. Վիետի թեորեմը
  8. Քառակուսային հավասարումների կիրառությունները խնդիրներ լուծելիս

Տարրական ֆունկցիաների գրաֆիկների կառուցումը

  1. Ուղիղ համեմատական ֆունկցիայի գրաֆիկը
  2. Հակադարձ համեմատական ֆունկցիայի գրաֆիկը
  3. y=|x| ֆունկցիայի գրաֆիկը
  4. y=x²  ֆունկցիայի գրաֆիկը
  5. y=√x ֆունկցիայի գրաֆիկը

7-րդ դասարան։  Երկրաչափություն

 Ուղիղ , հատված  և անկյուն

  1. Ուղիղ և հատված։ Ճառագայթ և անկյուն
  2. Հատվածների և անկյունների համեմատումը, չափումը
  3. Ուղղահայաց ուղիղներ
  4. Ուղղահայաց ուղիղների կառուցումը
  5. Կից և հակադիր անկյուններ

Եռանկյուններ

  1. Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
  2. Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
  3. Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
  4. Ուղահայաց ուղիղներ ուղիղներ
  5. Եռանկյան անկյունների գումարը
  6. Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
  7. Ուղղանկյուն եռանկյուններ, հատկություններ
  8. Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները
  9. Շրջանագիծ
  10. Եռանկյան կառուցումը

 Զուգահեռ  ուղիղներ

  1. Զուգահեռ  ուղիղների սահմանումը
  2. Ուղիղների զուգահեռության հայտանիշ
  3. Զուգահեռ  ուղիղների կառուցումը
  4. Զուգահեռ  ուղիղների աքսիոմը
  5. Թեորեմ երկու զուգահեռ ուղիղների ևնրանց հատողով կազմած անկյունների մասին

Առնչություններ եռանկյան  կողմերի և անկյունների միջև

  1. Եռանկյան անկյունների գումարը
  2. Թեորեմ անկյունների և կողմերի միջև առնչությունների մասին
  3. Կիրառությունները
  4. Կետր հեռավորությունը ուղղից
  5. Հատվածի միջնուղահայացի հատկությունը
  6. Անկյան կիսորդի հատկությունը
  7. Զուգահեռ ուղիղների հեռաորությունը
  8. Բեկյալի երկարություն
  9. Պատկերացում քառանիստի մասին

Երկրաչափություն 8-րդ դասարան

.Քառանկյուններ

  1. Բազմանկյուններ,ուռուցիկ բազմանկյուն,քառանկյուն
  2. Զուգահեռագիծ,հայտանիշները
  3. Թալեսի թեորեմը,եռանկյան միջին գիծ,սեղան
  4. Ուղղանկյուն,շեղանկյուն,քառակուսի

    Շրջանագիծ
  1. Շրջանագծի սահմանումը
  2. Երկու և երեք կետերով ացնող շրջանագիծ
  3. Լարի միջնակետով անցնող շառավիղը
  4. Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը
  5. Շրջանագծի շոշափողը
  6. Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
  7. Եռանկյան չորս նշանավոր կետերը
  8. Եռանկյան ներգծյալ և արտագյալ շրջանագծեր
  9. Երկու շրջանագծերի փոծադարձ դասավորությունը

Նախագիծ 3. Բազմանկյան մակերես

  1. Քառակուսու մակերեսը
  2. Ուղղանկյան մակերեսը
  3. Եռանկյան մակերեսը
  4. Զուդահեռագծի մակերեսը
  5. Սեղանի մակերեսը

Բազմանիստեր

  1. Խորանարդի,ուղղկյունանիստի,զուգահեռանիստի ծավալը և մակերևույթի մակերեսները
  2. Պատկերացում գլանի,բուրգի,կոնի,պրիզմայի մասին
  3. Պատկերացում գնդի մասին

Առնչություններ ուղղանկուն եռանկյան կոմերի և անկյունների միջև

  1. Պյութագորասի թեորեմը
  2. Պյութագորասի թեորեմի հակադարձ թեորեմը
  3. Ուղղանկյուն եանկյան սուր անկյան սինուսը,կոսինուսը,տանգենսը և կոտանգենսը
  4. 30°,45º,60º անկյունների սինուսը,կոսինուսը,տանգենսը
  5. Առնչություններ ուղղանկուն եռանկյան կոմերի և անկյունների միջև։

Leave a comment