Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում բնագիտական փորձ․ սովորող – սովորեցնող նախագիծ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում իրականացվող նախագծերից է մանրադիտակային հետազոտությունները։ Հետազոտվող նմուշներն են հիդրան, կանաչ էվգլենան , տերևի հյուսվածքի նմուշ։

Նախագծի մասնակիցներն են Ավագ և Միջին դպրոցի ճամբարականները։

Նախագծի ընթացքը`

  • ճամբարականները նախ իրենք են սովորում  օգտվել մանրադիտակից
  • համացանցից գտնում անհրաժեշտ տեղեկությունները
  • Կատարում մանրադիտակային հետազոտություններ , մեկնաբանում տեսածը

Նախագծի նպատակը`

  • Ձեռք բերել մանրադիտակով  աշխատելու հմտություններ
  • Տեսական գիտելիքների գործնական աշխատանքի միջոցով ամրապնդում 
  • Բջջի, քլորոպլաստների , հյուսվածքների ուսումնասիրում

Նախագծի արդյունք`

  • Կրտսեր ճամբարականները ձեռք են բերում նշված հմտությունները
  • Կարողանում են մեկնաբանել մանրադիտակով տեսած պատկերները
  • Պատրաստում ուսումնական նյութեր և հրապարակում բլոգներում ։

Այսօր ճամբարականները բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում՝ ընկեր Անուշի և Ավագ դպրոցի սովորողների հետ կատարեցին բնագիտական փորձ՝ մանրադիտակով նայեցին արյան նմուշ, միաբջիջ օրգանիզմ՝ կանաչ էվգլենա, հիդրա՝ բազմաբջիջ օրգանիզմ և բույսի հյուսվածք, որտեղ երևում էին հերձանցները, դրանց միջոցով բույսը գոլորշիացնում է հեղուկի ավելցուկը, ինչպես նաև հովանում շոգ եղանակին, կարելի է ասել, որ հերձանցները մեր մաշկի քրտնագեձերն են։

Leave a comment