Դիջիթեքյան ստուգատես. ծնողն է հարթակում

Իրականացման ժամանակահատվածը՝  հունվարի 23, ժամը 10։00

Մասնակիցներ՝ 6, 8֊րդ դասարան

Պատասխանատու՝ Զարինե Փանյան

Նպատակը՝ Դիջիթեքյան ստուգատեսի շրջանակում, ծնողն է հարթակում նախագծով, այցելում ենք Ռոյալ պրինտ՝ պլաստիկների և պիտակների արտադրամաս։ Արտադրամասը պատկանում է սեբաստացի նոր սովորողներ՝ Արեն և Մովսես Ամլիկյաննեիի հայրիկին՝ Հովհաննես Ամլիկյանին։ Ճամբարականները կծանոթանան արտադրամասի աշխատանքներին, պիտակների պատրաստման ընթացքին։ Քանի որ գործարանն աշխատում է տեխնոլոգիաներով, ճամբարականները կտեսնեն ինչպես է աշխատում տպիչը։ Ճամբարականները կնախապատրաստեն հարցեր, պլաստիկի և դրա վնասակարության մասին։

Ընթացքը՝ Միջին դպրոցից քաղաքային տրանսպորտով կշարժվենք՝ դեպի գործարան։ Գործարանում մեզ կդիմավորեն սեբաատացի ծնողները և կսկսենք քայքը։

Արդյունքը՝ Սովորողները իրենց բլոգներում կպատմեն և նկարների միջոցով ցույց կտան արդյունքները