Սահակ Սահակյանի թանգարանում

Հունվարի 12-ին ազգագրական փառատոնի շրջանակներում՝ ծնողն է հարթակում նախագծով, Միջին դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք արվեստագետ, նկարիչ, քանդակագործ, ոսկե մեդալակիր և ոչ միայն, բազմապիսի մեդալների հեղինակ ՝ Սահակ Սահակյանի թանգարան։ Նա կրթահամալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապն է։

Թանգարանը բավականին հագեցած էր տարատեսակ նմուշներով, կային՝ ազգային հագուստով և չկրկնվող տիկնիկներ, Հովհաննես Թումանյանի և այլ գրողների հեքիաթների հերոսների քանդակներ, Սասունցի Դավիթ էպոսի մի շարք դրվագների քանդակներ և այլն։ Բայց դա ամենը չէր, մի քանի հարյուր գործ նվիրվել էր տարբեր երկրների թանգարաններ։ Սահակ Սահակյանի որդին՝ Պերճ Սահակյանը նույնպես քանդակագործ է, մենք զրուցեցինք նրա հետ։ Պատմեց իր հոր մասին։ Ճամբարանականներին հնարավորություն տվեցին աշխատել կավով, և հանձնարարվեց պատրաստել մարդու դեմք։

Սովորողները սիրով պատրաստեցին։ Ճամբարակններից՝ Տիգրանը և Ավետը նվագեցին դաշնամուրով և բոլորիս պարգևեցին հաճելի էմոցիաներ։

Իսկ վերջում հյուրասիրեցին թեյով և սուրճով։