Այցելություն Սահակ Սահակյանի թանգարան

Այցելության օր՝ հունվարի 12

Այցելության վայրը՝ Սահակ Սահակյանի թանգարան

Պատասխանատուներ՝ Զարինե Փանյան, Էմմա Այվազյան, Գայանե Մխիթարյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակներում ծնողն է հարթակում․ Այցելություն կրթահմալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։

Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի մշակույթի պալատում: Այն բացել է իր դռները այցելուների առջև 2015թ-ին: 

Նա հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների: Լոռվա բնությունը, հայկական ճարտարապետությունը ինքնին դարձան վարպետի ուսուցիչը:

Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ: Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, հեքիաթի հերոսներ և այլն:

Ծանոթանալ ժամանակակից արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին։ Ավելի մոտիկից ճանաչել Սահակ Սահակյան նկարչին, արվեստագետին, քանդակագործ, ժողովրդական արվեստի ներկայացուցչին ով 25 երկրներում ներկայացրել է Հայաստանը և արժանացել է ոսկե մեդալների։

Ընթացքը՝ Առավոտյան ժամը 10֊ին շարժվում ենք Միջին դպրոցից, դեպի քաղաքային տրանսպորտի կանգառ։

. Ծանություն թանգարանին։

. Զրույց թանգարանի տնօրենի, Միջին դպրոցի սովորող, Վարդան Սահակյանի մայրիկի՝ Լուսինե Սահակյանի հետ։

. Թանգարանում ճամբարականները կաշխատեն կավով

. Զրույց թեյի սեղանի շուրջ, ճամբարականներին հետաքրքրող հարցերի քննարկում։

Արդյունքները կհրապարկվեն ճամբարականների բլոգներում։

.