Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանը կրթահամալիրում ձմեռայիկ ճամբարի մեկնարկն է։ Այստեղ սովորողները բաժանվուն են խմբերի և դառնում ջոկատներ։ Իմ ջոկատը այս տարի փոքրաքանակ էր, բայց շատ ակտիվ։ Այս մեկ ամսվա ընթացքում ճամբարականերրը զբաղվել են տարատեսակ գործունեություններով՝ խոհանոց, ինտելեկտուալ և մաթեմատիկական խաղեր, մաթեմատիկական նախագիծ՝ Կոորդինատային համակրգում պատկերների կառուցում ՝ ԳեոԳեբրա ծրագրով, քաղաքային մի շարք ճամփորդոթյուններ՝

  1. Լևոն պապի գետնափոր թանգարան
  2. Ծնողը հարթակում՝ Սահակ Սահակյանի թանգարան
  3. Ծնողը հարթակում՝ Ռոյալ պրինտ գործարան
  4. ԿԲ թանգարան
  5. Սահադաշտ

Ինչպես նաև սովորող֊սովորեցնող նախագծով եղանք Ավագ դպրոցում, կատարեցինք բնագիտատեխնիկական փորձ։

Այս մեկ ամվա օրերը հագեցած էին բազմապիսի աշխատանքներով։

Այցելություն ԿԲ թանգարան

Հունվարի 25֊ին, սովորողները այցելեցին ԿԲ թանգարան, ոմանք ծանոթ էին, մի մասն էլ առաջին անգամ էր այնտեղ։ Թանգարանի ուղեկցորդը մանրամասն պատմում էր ԿԲ ֊ի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց հին և միջնադարյան գումարին և փողի էվոլուցիային։ Սովորողները ընթացքում իրենց հարցերն էին հղում ։