Սեպտեմբերի

Ժամկետը՝ Սեպտեմբերի 1 – 10

Դասարաններ՝ 7, 8 դասարաններ

Պատասխանատուներ՝  Զարինե Փանյան

Ուս. վայրը՝ Միջին դպրոցներ

Նպատակը՝ Միջին դպրոց ընդունված այն սովորողները, որոնք եկել են այլ դպրոցներից, չեն տիրապետում համակարգչային մի շարք ծրագրերի, որոնք ավելի հարմար են դարձնում մաթեմատիկան։ Օրինակ GeoGebra ծրագիրը, որը շատ հարմար է երկրաչափություն առարկայի հմար, կոորդինատային համակարգեր թեման ուսումնասիրելու համար։ Իսկ քանի որ, 7-8-րդ դասարանի սովորողները արդեն ծանոթ են այդ թեմային, այդ պատճառով կիրականացնենք սովորող-սովորեցնող նախագիծը։

Ընթացքը՝ Արդեն սեբաստացի սովորղները, նոր սեբաստացիներին կսովորեցնեն օգտվել GeoGebra ծրագրից։ Ծրագրով նախնական կկառուցեն կետեր, այնուհետև կստանան պատկերներ։

Վերջում սովորողները պատում են ունենում իրենց բլոգներում

Leave a comment