Հեծանվավարություն

45221523_2153560328237812_5417378027245928448_nՄուտքի ճամբարի վերապատրաստման չորրորդ օրը իմ մեջ տպավորվեց  հեծանվարության պարապմունքով: Ասեմ, որ ես առաջին անգամ էի հեծանիվ վարում, բնականաբար սկզբից չէի կարողանում, բայց պատկերացրեք կարողացա հաղթահարել այդ դժվարությունը, ու զգացի հեծանիվ վարելու հաճույքը, կրթահամալիրը ինձ հնարավորություն տվեց զբացվել նաև դրանով: Ապա ընկեր Անահիտի հետ միասին բլոգավարությամբ զբաղվեցինք:

Նետաձգություն

45218052_186618618916634_2765386548332462080_nԵրրորդ օր. վերապատրաստման երրորդ օրը սկսվեց Մայր դպրոցում: Բոլորս հավաքվեցինք Մարմարյա սրահում,  հարիսայի տոնի կապակցությամբ պարի ու երգի պարապմունքներին, որը ինձ իրոք շատ է դուրս գալիս: Ապա գնացինք ծանոթանալու նետաձգությանը, ինչի պատճառով էլ վերնագրել եմ նյութս: Նետաձգության պարապմունքն ուղղակի հրաշք էր, դա շատ հետաքրքիր մարզաձև էր, որը ինձ միանգամից ձգեց: Մեր ուսուցիչը ընկեր Գեևորգն էր, նա շատ մատչելի բացատրեց ու ներկայացրեց նետաձգության մի քանի գաղտնիքներ: Պարապմունքն ավարտելուց հետո ես և Արշակը մասնակցեցինք մաթեմատիկայի պարապմունքին, արհեստական չթվա, բայց ասեմ որ ընկեր Գևորգը շատ մատչելի ու մանրակրկիտ բացատրում է մաթեմատիկայի <<լեզուն>>: Այնուհետև կրկին գնացինք Մարմարե սրահ, սովորեցինք երգեր, որը կարծես ամբողջ օրվա ընթացքում մտքումս էր: Տպավորությունս ահռելի է կրթահամալիրի մասին:

Պարտեզապուրակային աշխատանք

45043827_337973683679210_347518950814253056_nՕր երկրորդ. մենք եղանք Հարավային դպրոցում, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, հետո խմբի մի մասը մասնակցեց ներկարարության աշխատանքներին, իսկ մենք կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ՝ ծաղիկներ տնկեցինք, ջրեցինք դպրոցի շրջակայքը և աղբը հավաքեցինք: Այնուհետեև գնացինք Մայր դպրոց, կրկին մասնակցեցինք մասնագիտական առանձին պարապմունքներին: Ընկեր Գևորգի, ուսուցիչների և աշակերտների հետ շարունակեցինք մաթեմատիկայի խնդիրների վրա աշխատելը: Պարապմունքը վերջացնելուց հետո գնացինք մարմարյա սրահ, ու կրկին մեզ հաճելի, յուրօրինակ երգի ու պարի պարապմունքը սկսվեց: Այսպիսով երկրորդ օրը ևս հագեցած էր:

Մուտքի ճամբար. 1-ին օր

IMG_8178[1]Վերապատրաստման առաջին օրը մենք ծանոթացանք ընկեր Անահիտի հետ, ով մեզ ուղեկցեց Արևմտյան դպրոց և ծանոթացրեց կրթահամալիրի մեդիամիջավայրի հետ :Այնուհետև մեզ ուղեկցեց   Ագարակ ,որտեղ ընկեր Էդմոնը ցույց տվեց   կենդանիներին և պատմեց թե ինչպես կարող ենք խնամել կենդանիներին,հատկապես Ջենի ձիուն : Իսկ ահա  Մայր դպրոցում մենք անցկացրեցինք անհատական պարապունքներ,ես մասնակցեցի մաթեմատիկայի դասին :Մենք ընկեր Գևորգի հետ լուծեցինք օլիմպիադայի համար նախատեսված խնդիրները ,իսկ մնացածը կկատարենք տանը մյուս պարապունքի համար:Հետո մարմարյա սրահում մասնակցեցինք երգի և պարի  ընդհանուր պարապմունքին,որը մեզ ոգևորեց և նոր լիցքեր տվեց: