2020 – 2021 ուս․ տարվա 7-րդ դասարանի երկրաչափության ծրագիր

  1. Ուղիղ և հատված։ Ճառագայթ և անկյուն
  2. Հատվածների և անկյունների համեմատումը, չափումը
  3. Ուղղահայաց ուղիղներ
  4. Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
  5. Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
  6. Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
  7. Զուգահեռ ուղիղներ
  8. Եռանկյան անկյունների գումարը
  9. Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
  10. Ուղղանկյուն եռանկյուններ
  11. Շրջանագիծ և շրջան
  12. Երկրաչափական կառուցումներ
  13. Եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունների կիրառություններ

Continue reading

2020 – 2021 ուս․ տարվա 7-րդ դասարանի հանրահաշվի ծրագիր

    1. Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
    2. Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
    3. Ամբողջ թվեր: Հատկություններ: Գործողություններ
    4. Տասնորդական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
    5. Ռացիոնալ թվեր: Հատկություններ: Գործողություններ
    6. Տեքստային խնդիրներ

Continue reading

2020 – 2021 ուս․ տարվա 6-րդ դասարանի ծրագիր

  1. Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
  2. Թվային արտահայտություններ: Մնացորդով բաժանում
  3. Բաժանելիության հայտանիշները
  4. Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  5. Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  6. Տեքստային խնդիրներ
  7. Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  8. Կանոնավոր և անկանոն կոտորակներ: Համեմատումը
  9. Տառային արտահայտություններ
  10. Տոկոսներ
  11. Մասշտաբ
  12. Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը
  13. Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
  14. Խնդիրների լուծում համեմատականության վերաբերյալ
  15. Համաչափություն
  16. Ամբողջ թվեր
  17. Բացասական և դրական թվեր։  Կոորդինատային ուղիղ
  18. Ամբողջ թվի հակադիր թիվը
  19. Ամբողջ թվի մոդուլը
  20. Ամբողջ թվերի համեմատումը
  21. Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը
  22. Տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարումը
  23. Ամբողջ թվերի հանումը
  24. Ամբողջ թվերի բազմապատկումը
  25. Ամբողջ թվերի բաժանումը
  26. Ամբողջ թվերի գումարման օրենքները
  27. Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
  28. Կոորդինատային հարթություն
  29. Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
  30. Տասնորդական կոտորակներ
  31. Տասնորդական կոտորակի դիրքային գրառումը
  32. Տասնորդական կոտորակի ներկայացումը սովորական կոտորակի միջոցով
  33. Տասնորդական կոտորակների համեմատումը
  34. Տասնորդական կոտորակների պատկերումը կոորդինատային ուղղի վրա
  35. Տասնորդական կոտորակների գումարումն ու հանումը
  36. Տասնորդական կոտորակների բազմապատկումը
  37. Տասնորդական կոտորակի բաժանումը ամբողջ թվի
  38. Տասնորդական կոտորակների բաժանումը
  39. Տասնորդական կոտորակների կլորացումը
  40. Տեքստային խնդիրներ
  41. Դիագրամներ։ Գրաֆիկներ։ Պատահույթ
  42. Պատահույթի հավանականությունը
  43. Ռացիոնալ թվեր։  Ռացիոնալ թվերի գաղափարը
  44. Ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա
  45. Ռացիոնալ թվի մոդուլը
  46. Ռացիոնալ թվի հակադիր թիվը
  47. Ռացիոնալ թվերի համեմատումը
  48. Ռացիոնալ թվերի գումարումը
  49. Ռացիոնալ թվերի հանումը
  50. Ռացիոնալ թվերի բազմապատկումը
  51. Ռացիոնալ թվերի բաժանումը
  52. Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները
  53. Ռացիոնալ թվի հակադարձ թիվը
  54. Ռացիոնալ թվերի պատկերումը կոորդինատային հարթության վրա
  55. Ուղղանկյան մակերեսը
  56. Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
  57. Ուղղանկյունանիստի ծավալը
  58. Մեծությունների չափումը տրված ճշտությամբ
  59. Տառային արտահայտություններ, բանաձևեր
  60. Մեկ անհայտով հավասարումներ
  61. Մեկ փոփոխականով պարզագույն անհավասարումներ
  62. Տեքստային խնդիրներ
  63. Ճշմարիտ և կեղծ ասույթներ

 

 

 

Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին

  1. Ծամոնը ուղեղի ակտիվության խթանիչ է. ուսանողները, ովքեր ծամոն են ծամում մաթմեատիկական թեստերի ժամանակ, ավելի լավ արդյունքներ են ունենաում:
  2. 2520 թվի յուրահատկությունը. 2520 թիվը ամենափոքր բնական թիվն է, որն առանց մնացորդի բաժանվում է 1-ից 10 բոլոր թվերի վրա:
  3. Փողկապը որպես մաթեմատիկական հետազոտության օբյեկտ. գիտնականները պարզել են, որ գոյություն ունի փողկապը կապելու 177147 եղանակ:
  4. Աշխարհի գիտական ժառանգությունը. 1900 թվականին աշխարհի բոլոր մաթեմատիկական հետազոտությունները կարելի էր տեղավորել 80 գրքերում: Այսօր դրանք քանակն այնքան է ավելացել, որ դժվարությամբ կտեղավորվեն 100 000 գրքերում:
  5. Ծննդյան օրերի պարադոքսը. ծննդյան օրերի պարադոքսը կայանում է նրանում, որ 23 մարդկանց մեջ 50% հավանականությամբ առնվազվ երկու մարդու ծննդյան օրը կհամընկնի:
  6. Համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ. 2010 թվականին մաթեմատիկայի համաշխարհային օրվա շրջանակներում 1,13 մլն ուսանող աշխարհի 235 երկրներից ռեկորդ են սահմանել՝ ճիշտ պատասխանելով 479,732,613 հարցերին:
  7. Երկրաչափական յուրահատկություն. Նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսը ունի շրջանը:
  8. Թվային սնահավատություն Չինաստանի շատ հիվանդանոցներում 4-րդ հարկ գոյություն չունի, որովհետև չինարենում այն նշանակում է մահ:
  9. Google-անվանումը առաջացել է Googol բառից, ինչը նշանկում է 100 զրոներով թիվ: Իսկ Google բառը գրված է եղել առաջին ներդնողի` հիմնադիրներին ուղարկված չեկի վրա: Դրանից հետո նրանք ընկերությունը հենց այդպես էլ անվանեցին:
  10. Անգլիացի մաթեմատիկոս Աբրահամ դե Մուավրը հասուն տարիքում հանկարծ հայտնաբերեց, որ իր քնի տևողությունը օրական 15 րոպեով երկարում է։ Թվաբանական պրոգրեսիա կազմելով, նա որոշեց այն օրը, թե երբ քունը կհասնի 24ժամի․ 1754 թվականի նոյեմբերի 27-ը։ Այդ օրն էլ նա մահացավ։
  11. Հավատացյալ հրեաները աշխատում են խուսափել քրիստոնեական խորհրդանիշներից և ընդհանրապես նշաններից, որոնք նման են խաչին։ Օրինակ, հրեական որոշ դպրոցների աշակերտները + նշանի փոխարեն գրում են շրջված «т» կրկնող նշանը։
  12. Ասում են, որ Ալֆրեդ Նոբելը մաթեմատիկան չի մտցրել իր մրցանակների ցուցակում, այն պատճառով, որ կինը նրան իբրև դավաճանել է մաթեմատիկոսի հետ։ Իրականում Նոբելը երբեք ամուսնացած չի եղել։ Իսկական պատճառը հայտնի չէ, սակայն գոյություն ունի մի քանի վարկած։ Օրինակ, որ այդ ժամանակ մաթեմատիկայի գծով նման մրցանակ արդեն կար։ Մյուսը, որ մաթեմատիկոսները մարդկության համար կարևոր հայտնագործություն չեն արել, քանի որ այս գիտությունը միայն թեորիա է։
  13. Ռուսական մաթեմատիկական գրականության մեջ զրոն բնական թիվ չէ, իսկ արևմտյանում, ընդհակառակը, պատկանում է բնական թվերի շարքին։
  14. Ամերիկացի մաթեմատիկոս Դանցիգը, մի անգամ ուշանալով դասերից, կարծում է, որ գրատախտակին գրածը տնային հանձնարարություն է։ Այն նրան թվում է բավականին բարդ, սակայն մի քանի օր անց, նրան հաջողվում է այն լուծել։ Պարզվում է, որ նա լուծել է վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ, որոնք փորձում էին լուծել շատ գիտնականներ։

Continue reading

Դիտարկում մաթեմատիկա առարկայի չափորոշիչների մասին

Մաթեմատիկա առարկայի չափորոշիչների հետ ունեմ անհամաձայնություններ։ Կներկայացնեմ մի քանիսը, որոնց հետ ընդhանրապես համակարծիք չեմ։  

1․  <<Հավանականությունների տեսություն>> թեման, անգամ 6-րդ դասարանի սովորողի համար է բավականին խրթին, ուր մնաց 4-րդ կամ 5-րդ դասաանի սովորողը կարողանա ընկալել։ 

2․ Չափորոշիչում կա հետևյալը 5,6-րդ դասարանցու համար՝ Լուծի մեկ անհայտով պարզագույն գծային հավասարումներ: 

 Ես կարծում եմ, որ չնայած որոշակի տեղեկություններ 6-րդ դասարանում փորձում ենք տրամադրել սովորողին հավասարումներ թեմայի հետ կապված, սակայն ավելի ճիշտ և համար է ուսումնասիրել 7-րդ դասարանում՝ հանրահաշվի դասընթացում։  

6-րդ դասարանում սովորողը չի կարող ինչպես չափորոշիչում է գրված՝ լուծի խնդիրներ նաև հավասարում կազմելով: 

Եվ ես ուրախ եմ, որ աշխատում եմ , այնպիսի դպրոցում, որտեղ կարող եմ ես ինքս որոշել, թե որ թեման երբ անցնել։ Դպրոցս հնարավորություն է տալիս , ուսումնասիրելով թեմաները, հասկանալ, թե որ թեման է անհրաժեշտ մատուցել սովորողին։ Եվ քանի որ յուրաքանչյուր սովորող յուրովի է ընկալում տրված թեման, հնարավոր է լինում մի դասապրոցեսի ընթացքում տարբեր սովորողների հետ տարբեր թեմաներ ուսումնասիրել։

Ուսումնական ամառ

Ուսումնական նախագծեր

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6, 7, 8-րդ դասարանների սովորողներ
Տևողությունը՝ հուլիս – օգոստոս

Նախագծի հեղինակ` Զարինե Փանյան

Նախագծի նկարագրությունը՝

Ուսումնական ամռանը նախատեսել եմ մի շարք աշխատանքներ՝ կարևորագույններից է՝ ծանոթանալ հայտնի մաթեմատիկական ամսագրին։

Ավելի լայն հնարավորություններ գտնել GeoGebra ծրագրում։ Ծանոաթանալ, սովորել և կիրառել նոր գործիքներ։

Կառուցել մաթեմատիկական խաչբառներ՝ հետևյալ ծրագրով։

Նախագծի նպատակը՝

Նախագծերը նախատեսված են ամռանը գիտելիքներ ձեռք բերելու, գիտելիքներն ամրապնդելու, և լիարժեք ընտանեկան ամառային դպրոց տեղծելու համար։

Ակնկալվող արդյունքները՝ 

Սովորողները իրենց բլոգներում ցույց են տալիս կատարված աշխատանքները։

 

 

Պարտիզապուրակային աշխատանքներ

Բակում ևս կան շատ անելիքներ, ծառերը և ծաղիկները պահանջում են ամենօրյա խնամք։

Իսկ ամենահաճելի աշխատանքը ծաղիկների տնկումն էր, Ավագ դպրոցի մուտքի դիմաց տնկեցինք երեք տեսակի ծաղիկ։ Տիկին Շողիկի և  տիկին Կարինեի օգնությամբ։

101384430_338139770501233_2988667067529428992_n

 

101319482_288205035670304_1264387807292424192_n

101703406_252451162524638_18220964961583104_n

101319482_288205035670304_1264387807292424192_n

101696317_276547620151662_1403504018507956224_n

Տեսանյութ

 

 

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

2019-2020 ուսումնական տարվա գործունեության գնահատում:

  • դասընթացի (դասընթացների) ծրագրի
Այս տարի դասավանդել եմ՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ  դասարաններում, մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, տրամաբանական մաթեմատիկա, ծրագիրը՝ հղումով։
  • մեթոդական մշակումներ, հոդվածներ

Այս տարի ներկայցրել եմ իմ հոդվածը, կարող եք ծանոթանալ այստեղ՝

  • ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, ակումբային նախագծերի
Ընտրությամբ խումբ չեմ ղեկավարել:
Ուսումնական  տարվա ընթացքում լրացուցիչ կրթության խմբեր ունեցել եմ: Աշխատել եմ երեք սովորողների հետ:

Continue reading