Լուսինը շատ մոտ

Մայիսի 13֊ին կայացավ այցը՝ դեպի Բյուրականի հայտնի աստղադիտարան։ Քսաներկու հոգանոց խումբ էինք, ուղևորվեցին Բյուրական։ Մեզ դիմավորեցին երիտասարդ աստղագետները։ Գնացինք ամենակիրառելի աստղադիտակի մոտ։ Սակայն երկինքը այդքան էլ բարեհաջող չէր, մենք այն տրամադրվածությամբ էինք գնացել, որ պետք է դիտեինք Լուսինը, Յուպիտերը և Սատուրնը։ Սակայն ընկեր Անդրանիկը ասաց, որ մոլորակները դիտելու ճիշտ եղանակը ամռանն է, իսկ Լուսինը թաքնված էր ամպերի ետևում։ Մենք դիտեցինք աստղերը և միգամածություն։

Եվ տեղի ունեցավ անսպասելին։ Մեզ ուղեկցեցին Բյուրականի ամենահայտնի ու ամենամեծ աստղադիտակի մոտ, որտեղ շատ հազվադեպ են լինում հյուրերը։
Շատ տպավորիչ էր։ Մեծ աստղադիտակով չէինք կարող դիտում կատարել, քանի որ դա նախատեսված է լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար։

Ստորև ներկայացնում են սովորողների տպավորությունը՝ պատումների տեսքով։

Նանե Խաչատրյան

Գոհար Բասեղյան

Իրինա Գյուրջինյան

Մարիա Շոկարյան

Աշոտ Հովեյան

Leave a comment